Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սյունիքից մեկը փորձում էր իրեն ներկայացնել նորօրյա Մուհամեդ Ալի, սպասում էի, որ նա այսօր ԱԺ կգար «ваша киска купила бы Whiskas» գրությամբ շապիկով»․Փաշինյան

Օգոստոս 26,2021 12:24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նիստում, երբ պետք է ամփոփիչ ելույթ ունենար կառավարության ծրագրի վերաբերյալ, անդրադարձավ ընդդիմադիրների ելույթներին։ Նա նախ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթի՝ դիրքավորվելու ու խրամատավորվելու մասին հատվածին անդրադառնալով, ասաց. «Պարոն Կոնջորյան, ոչ մի անակնկալ չկա, որովհետեւ այն ժամանակ, երբ «Հայաստան» դաշինքի ղեկավարը հայտարարում էր, որ իրենք խորհրդարանում մանդատները վերցնելու են,  Սեյրան Օհանյանը մի այսպիսի հետաքրքիր օրինակ բերեց՝ մարտական գործողությունների ժամանակ, երբ խնդիրը չի լուծվում, բայց դու վերցնում ես խրամատներ, այդ խրամատները ոչ թե պետք է պահես, այլ ամրացնես՝ հետագա գրոհի համար: Բայց ես կարծում եմ, որ էն մարդիկ, ովքեր գրոհի մտադրություններ ունեն, բանախոսներից մեկի այլաբանությամբ, երբ ստանում են քաղաքական հակահարվածներ, պիտի հասկանան, որ գրոհի երազանքն իրենց մտքերից պետք է դուրս բերեն։ Սա կարծում եմ՝ բոլորի համար տեսանելի ու հստակ իրողություն է»։

Փաշինյանը հայտարարեց՝ ընտրությունների արդյունքում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է․«Մենք ներքին խնդիր չենք էլ ունեցել եւ չենք էլ ունենալու, եւ էն մարդիկ, ովքեր շահարկում են՝ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, թե ոչ, նրանք արտաքին ճգնաժամերի հույս ունեն, որի ֆոնին, ինչպես ճիշտ նկատվեց, փորձեն ներքաղաքական գրոհներ կազմակերպեն, այնպիսի գրոհ, ինչպիսին փորձ են արել կազմակերպել նոյեմբերի 9-ին, 10-ին։ Մի անգամ հիշում ենք, մեկն ասում էր՝ ես լինեի Ալիեւի տեղը, կհարձակվեի, հետո ոչ բարով բախտի բերմամբ մեր ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը դրոշակ էր բարձրացնում՝ ի ցույց դնելով, թե որտեղից կարող է գործել ադրբեջանական զինուժը, հետո էլ էլի ոչ բարով, որպես էլի «Իմ քայլի» ցուցակով խորհրդարանում հայտնված մեկը ուրիշ տեղից էր դրոշ ցույց տալիս, թե էլ որտեղ Հայաստանը խոցելի տեղեր ունի։ Եվ, ես կարծում եմ, որ մենք սա պետք է շատ հստակ արձանագրենք՝ եթե ռազմական այս տերմինաբանությամբ են ոմանք հարաբերվում, եթե իրենց համար սա խրամատ է, ուրեմն մենք պետք է արձանագրենք, որ մեր թիկունքում դիվերսիոն առաջապահ խմբակներ են գործում եւ անհրաժեշտության դեպքում, այո, պետք է այդ գործողությունները կասեցվեն։ Մեկն էլ եկել ասում է՝ չգիտենք՝ Սյունիքը կտրված է, թե ոչ։ Բա ձեզ ներկայացնում էիք որպես Սյունիքի ամենաբան ներկայացուցիչներ, դժվա՞ր է նիստի գալուց առաջ մի հատ զանգել, տեղեկանալ։ Տեսնո՞ւմ եք, որ դուք կապ չունեք, որ մենք ենք Սյունիքի մասին ձեզ տեղեկություն տալու եւ ստանալու աղբյուրը։ Դուք ի՞նչ կապ ունեք ընդհանրապես Սյունիքի ժողովրդի հետ, որ ուզում էիք ներկայանալ որպես Սյունիքի Դոն Կոռլեոնեներ։ Հիմա մեկը փախել է Անտարկտիդա, ինչու Անտարկտիդա, որովհետեւ այնտեղ Ինտերպոլի գրասենյակ չկա, մյուսն էլ, որ իրեն փորձում էր ներկայացնել որպես նորօրյա Մուհամեդ Ալի։ Ես սպասում էի, որ նա այսօր գոնե ԱԺ կգար «ваша киска купила бы Whiskas» գրությամբ շապիկով»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031