Այսօր ԱԺ-ում կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթն ավարտվեց, խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը։ Դահլիճում մնացին միայն «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ քարտուղար Արծվիկ Մինասյանը։
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը նույնպես դուրս եկավ դահլիճից։
Սեյրան Օհանյանից հետո ելույթ պետք է ունենար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այնուհետեւ պետք է կառավարության ծրագրի քվեարկությունը լիներ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ