Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան․«Այս պահին ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի եւ Արցախի համար բերելու է խորը շրջափակման»

Օգոստոս 26,2021 11:54

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձավ երկրի անվտանգության հարցերին, բայց մինչ բուն ելույթին անցնելը, նա ներողություն խնդրեց անցած երկու օրերի ընթացքում ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպերի համար։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ կառավարության ծրագրում չկա ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատական՝ անվտանգության միջավայրի փխրունությունը եւ սպառնալիքների ուժգնացող վիճակը գնահատելու։

Պարոն Օհանյանն ասաց, որ տարածաշրջանային դերակատարների, հատկապես Թուրքիայի՝ Հարավային Կովկաս մտնելը չի ստիպել պաշտպանական ռազմավարական վերանայում կատարել եւ ունենալ զինված ուժերի զարգացման կամ բարեփոխումների պլան․ «Ծրագիրը չի համապատասխանում Հայաստանի ու Արցախի առաջ կանգնած եւ ահագնացող անորոշություններին։ Մենք, իհարկե, մերժում ենք պարտվողի հոգեբանությունը, Ադրբեջանի հետ ժամանակավրեպ եւ առանց հիմքերի խաղաղության խաբկանքի մեջ մտնելը։ Իհարկե, կողմ ենք տարանցիկ դերակատարության հետ, այն առաջին անգամ այստեղ չէ, որ հնչում է, բայց՝ միայն ու միայն մեր ազգային ու պետական շահից բխած խելամիտ լուծումներով»։

Նրա ներկայացմամբ․«Այս պահին ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի եւ Արցախի համար բերելու է խորը շրջափակման, ինչպես մենք տեսնում ենք ժամանակավրեպ կերպով ռազմավարական կետերը՝ ճանապարհները, Ադրբեջանին հանձնելն ինչպիսի իրավիճակ է բերում այսօր նույն Կապանում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031