ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը իր ՖԲ էջում տեղեկացնում է.
Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհի Չայզամի կոչվող հատվածում զինված ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Այս պահին փակ է նաև Կարմրաքարի հատվածը:
Շրջափակման մեջ հայտնվել են մեքենաներ, որոնք այս պահին ռուս սահմանապահների ուղեկցությամբ դուրս են բերվում:
Հիշեցում. Գորիս-Դավիթ-Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները բոլորիս մեջքի ետևում, առանձին հուշագրով հանձնվել են ադրբեջանցիների վերասկողությանը: