Լրահոս
Օրվա լրահոսը

Դեբեդ գետից ջրառ է իրականացվել առանց ջրօգտագործման թույլտվության. շրջակա միջավայրին պատճառվել է կես միլիոն դրամը գերազանցող վնաս

Օգոստոս 26,2021 12:04

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ

  • Ընկերությունը կոտորակիչների, ասֆալտբետոնի արտադրության և ջերմոցային տնտեսության վարման համար անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություն չունի
  • քարամշակման արտադրամասի գործունեության համար ջրառ է իրականացնում Դեբեդ գետից՝ առանց ջրօգտագործման թույլտվության
  • պետական լիազոր մարմնի համաձայնեցմանը չի ներկայացրել Ընկերության գործունեության ընթացքում առաջացող վտանգավոր թափոնների անձնագրերը
  • առանց լիազոր մարմնի կողմից տրված լիցենզիայի իրականացնում է վտանգավոր թափոնների գործածության՝ հավաքման, փոխադրման, պահման, օգտահանման և տեղադրման  գործունեություն
  • բնապահպանական և բնօգտագործման, վարչական վիճակագրական մի շարք հաշվետվություններ ներկայացրել է աղավաղված
  • օգտակար հանածոների արդյունահանումը չի կատարվել արդյունահանման պայմանագրի և օգտակար հանածոների արդյունահանման նախագծի պայմաններին համապատասխան:

«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 524.731 դրամ:

Նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 630.000 ՀՀ դրամի չափով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031