«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ինքնազգացողությունը բավարար է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, խորհրդարանում այսօր տեղի ունեցած քաշքշուքի ժամանակ, Գեղամ Նազարյանի աչքն էր վնասվել: Տեսանյութերում լսվում է պատգամավորների զրույցն այն մասին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը բռունցքով հարվածել է Գեղամ Նազարյանի աչքին: Վերջինիս տեսողությունը վատացել էր եւ նա հոսպիտալացվել էր:
Պատգամավորը հիվանդանոցում հետազոտություններ է անցել. բժիշկները նրան հորդորել են երկու օր մնալ տանը`պասիվ ռեժիմում եւ ամեն ինչ կկարգավորվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ