Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հիմա որակումներ տալու հարցում սահմանափակված եմ». Ալեն Սիմոնյան

Օգոստոս 25,2021 18:47

«Խստորեն դատապարտում եմ այն բռնությունը, որը տեղի ունեցավ ԱԺ նիստերի դահլիճում: Բռնությունն արդարացում չունի, անընդունելի է, ԱԺ-ն այդ տեղը չէ, որտեղ որ բռնություն պետք է կիրառվի: Շատ տարբեր իրավիճակներ, որոնց ականատես ենք դարձել, քննարկման առարկա են եւ գտնելու ենք լուծումեր`այդ իրավիճակներից խուսափելու համար»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն`անդրադառնալով երեկվանից խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցող միջադեպերին:

Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, անընդունելի է համարում, երբ լրագրողներին օթյակից հանում են . «Ես քննարկել եմ գործընկերներիս հետ եւ ամենայն հավանականությամբ նման իրավիճակի դեպքում, մենք որեւէ ձեւով լրագրողներին չպետք է այնտեղից հանենք, չնայած կա մտավախություն, որ դա կարող է անվտանգությանը սպառնալ, բացի այդ կա կարծիք, որ ճիշտ չէ, երբ մարդուն հարվածելու լուսանկարը կամ տեսանյութը, որտեղ ինքը գետնին է ընկնում, հրապարակվում է, որպեսզի նրանց արժանապատվության եւ բարի համբավն որեւէ մեկը չկարողանա վնաս հասցնել»:

Լրագրողների դիտարկմանը` կարծում են, որ լրագրողներին օթյակից բռնի դուրս հանելը ԱԺ նախագահության հրահանգով է եղել, Ալեն Սիմոնյանը չհամաձայնեց: Նա նաեւ ասաց, որ լրագրողները ԱԺ նիստերի դահլիճ մտնելու իրավունք չունեն, բայց նման դեպքեր եղել են։
Լրագրողներից մեկը հիշեցրեց՝ տարիներ առաջ եղած մի միջադեպի ժամանակ, լրագրողները ներս են մտել ԱԺ նիստերի դահլիճ, եւ «Ելք» խմբակցությունը, որը պայքարում էր իշխանության համար, դեմ չէր եղել դրան, եւ ավելին այդ խմբակցության պատգամավորները դահլիճում հարցազրույցներ էին տվել, իսկ այսօր իշխող ուժի որոշ պատգամավորներ արդեն հրում են լրագրողներին։ Ալեն Սիմոնյանը հակադարձեց, որ չի ցանկանում ճեպազրույցը լրագրողի հետ մենախոսության վերածել եւ չհամաձայնեց, որ իրենք այժմ երկակի ստանդարտներով են առաջնորդվում` հավելելով, որ եթե ժամանակին «Ելքի» պատգամավորները հարցազրույց են տվել նիստերի դահլիճում, դա չի նշանակում, որ այն ժամանակվա ԱԺ ղեկավարությունը թույլ է տվել լրագրողներին ԱԺ դահլիճ մտնել, քանզի ամեն ինչ կարգավորվում է օրենքով:

Ալեն Սիմոնյանը չպատասխանեց հարցին`ի՞նչ որակում կտա այն իշխանությանը, որի իշխանության շրջանում «հայրենիքի դավաճանները», որոնց պաշտոնավարման շրջանում մարդիկ ազատվել են բանակից, ազատության մեջ են. «Ես եկել եմ այստեղ խոսելու այն մասին, թե ինչ տեղի ունեցավ այսօր։ Ես հիմա որակումներ տալու հարցում սահմանափակված եմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031