Խաչատուր Սուքիասյանն այսօր ԱԺ-ում իր ելույթը սկսեց պատմական ակնարկ անելով 1990 ականներից, քանի որ, ըստ նրա, այսօր ինչ կատարվում է, պետք է մի հատ հետ գնալ 90-ականներ։
« 90-ականների վերջին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ մենք ինչ հնարավորություն ունենք, ասաց, որ աշխարհի հզոր տերություններն ասում են՝ սա ձեր այն ճանապարհն է, որով կարող եք հասնել այն հանգրվանին, որը դուք ուզում եք Հայաստանի Հանրապետությունում, եղավ հեղաշրջում։ Ոչ մեկ խորքային չուսումնասիրեց՝ ինչ է կատարվում։ Այդ ժամանակ եռանախագահող երկրների նախագահներն ասում էին՝ անհնար է, եթե Սովետական միությունը փլուզվել է եւ այն սահմանները, որոնք ՄԱԿ-ի կողմից ընդունվել են, դրանից դուրս ցանկացած քառակուսի մետրի համար պատասխան եք տալու, ամբողջ աշխարհը ձեզ չի ներելու»։
Սուքիասյանի պատմելով՝ այն ժամանակ դեմ դուրս եկան տարբեր քաղաքական ուժեր՝ առանց պատկերացնելու, փորձ չունենալով, կամ փորձ ունենալով, բայց այլ նպատակներ ունեին, դուրս եկան, հեղաշրջում արեցին․«Դրանից հետո ամբողջ քաղաքական համակարգը զրոյականացվեց, իմիտացիա ստեղծվեց, թե քաղաքական ինստիտուտներ են ստեղծված, տարբեր տեղերից մարդիկ էին գտնում, բերում քաղաքական կուսակցության անվան տակ, ասում էին՝ սա մեր քաղաքական համակարգն է։ Այսօր հիշել եմ մի մարդու այդ տարիներին, երբ 2000-ին ազգային անվտանգության ղեկավարն էր՝ մարդակեր, շորթող, գողցող, ու դա համարվել է․․․ հիմա էլ կարծեմ մի քանի պատգամավորների հետ երեկոյան ժամերին հանդիպում է, կոնսուլտացիաներ է անում, որ չգիտեմ՝ ինչ կարգի․․․ ինքը լավ գիտի, հիմա կլսի, կիմանա՝ ինչ եմ ասում, պատգամավորներին ոնց է ասում՝ դեմ դուրս գան, էն շենքերը, որ կառուցել է Երեւան քաղաքում, դեռ 2000-ականներին մինչեւ հինգ միլիոն դոլար փող ա ծախսել։
Բոլորդ լավ գիտեք ինչ կատարվեց, հետո քաղաքական համակարգը վերցվեց մի անձի ձեռքը, մի քիչ կարողանում էին որոշակի փորձ ունեցող քաղաքական ուժեր ընդդիմանալ, ինչ-որ պահից սկսում էին բանակցել։ Ինքներդ լավ գիտեք, թե Հոկտեմբերի 27-ը ինչի համար է եղել, որպեսզի հողերի տալը հետաձգեն։ Լավ գիտեք՝ 2004 թվականին այդ տուրուդմփոցը Բաղրամյան փողոցում ինչի համար եղավ, լավ գիտեք 2016 թվականի ՊՊԾ գնդի պատմությունն ինչի եղավ, նորից խնդրում էին, ժամանակ էին ուզում, որպեսզի այդ փաստաթուղթը ստորագրեն մի քիչ ուշ, ասում էին՝ հիմա հարմար չի, ընտրություններ են, այդ ընտրությունների քողարկման տակ ժամանակ էին շահում։ Բայց այդ ընթացքում հասարակությունն ունեզրկվում էր, մի քանի տասնյակ, մի քանի հարյուր մարդիկ հարստանում էին»։
Կարդացեք նաև
Ապա` Սուքիասյանը դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին, ասաց. «Պարոն Գեւորգյան դուք կյանքում բիզնես արե՞լ եք։ Բիզնես չի արել, մի քանի 100 միլիոն դոլարի տեր է։ Մեկդ չի հարցնում՝ որտեղի՞ց իրեն դա։ Միայն Կենտրոնում 57 հատ սեփականության իրավունք ունի։ Մենք չորս եղբայրներով՝ իմ ծնողի հետ տասնյակ տարիներ չեն քնել, աշխատել ենք, չենք կարողացել ստեղծել։ Ինձանից խելացի մա՞րդ է, ինձանից ուժեղ տղա՞ է։ Բոլորդ լավ գիտեք 3-րդ նախագահը հարյուր միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է, նույն Բադեն-Բադենում։ Ուր ա էդ օրիորդը (նկատի ունի Աննա Մկրտչյանին, Ն․Բ․)։ Պարոն Օհանյանը լավ գիտի, 3-րդ նախագահն եկել է Հայաստան, կոշիկներից մեկը մի համար մեծ է եղել, մյուսը՝ մի համար փոքր, ոնց ա եղել, որ «Ֆաբերժե» չգիտեմ ինչեր էր․․․, որտեղի՞ց, ինչի՞ հաշվին, զենքերի հաշվին, մեր զինվորների հաշվին, կրթության հաշվին, առողջապահության հաշվին ու համակարգ չենք ունեցել։ Լայնամասշտաբ կոռուպցիա է եղել, մի մարդ է որոշել՝ ով, ինչ անի։ Հիմա եկել եք ինչն եք պաշտպանում»։
Սուքիասյանն ասաց, որ ՔՊ-ում տեսել է միայն կազմակերպված, աշխատավարձով ապրող մարդկանց, տարբեր լեզուների տիրապետող․«Շատ լավ կարգապահություն կա ներսում, որը չեմ նկատում ձեր մեջ, զարմանում եմ, որովհետեւ ավանդական կուսակցություն էլ կա, փորձ ունեցող շատ մարդիկ կան»։
Նա կոչ արեց բոլորով արդյունավետ աշխատել, միմյանց հարգելով, երիտասարդ ընդդիմադիր պատգամավորներին էլ հորդորեց ինքնուրույն քաղաքականություն վարել եւ ուսումնասիրել պատմությունը․«Ի՞նչ էր ասում Լեւոն Տեր-Պետրոսյանը, հեղաշրջում արեց, Վազգեն Սարգսյանը, հոգին լուսավորվի, բայց ինքը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ, ուժային համակարգն ի՞նչ գործ ունի, կանգնի քաղաքական ղեկավարությանն ասի՝ սխալ եք, ո՞վ է նա, բայց նրան քաղաքական ուժերը պաշտպանեցի՞ն, երկրում եղավ հեղաշրջում։ Շփվել եմ Վազգեն Սարգսյանի, բոլորի հետ, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ. շատ վատ համակարգ են ստեղծել ստրկացրել էին հասարակությանը։ Հիմա լավ գիտեք՝ ժողովրդավարություն կա»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ