Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզո՞ւմ եք՝ հերթով ասեմ, թե որ կայքը, խմբագիրն ինչ գումարի դիմաց է քաղաքական գործունեություն ծավալում, եւ համաձայն է մի քիչ ավել գումարով այլ թիմ պաշտպանի»․Ալեն Սիմոնյան

Օգոստոս 25,2021 17:36

«Ասում եք՝ քաղաքական խոսքի նկատմամբ հանդուրժող եղեք։ Ժողովուրդ, սա քաղաքական խոսք ա, հա՞, լո՞ւրջ, սա քաղաքական խոսքի հետ ոչ մի աղերս չունի»,-այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի կոչին։

Սիմոնյանը, շարունակելով, ասաց․«Տիկին Մկրտչյանը, որը, արդեն հայտնի է, որ ինքը երբ խոսում է, իրան թվում է, որ ինքը մենակ էդ ձեւերը գիտի, ինչ-որ ձեւակերպումներով, որոնք հետո կարելի է ասել, որ դա վիրավորանք չէր, դե, բայց ասեցի եւ այլն։ Ասենք, փորձում է անընդհատ դահլիճում հրահրել բախում։ Ես հասկանում եմ, որ թե՛ փորձը, թե՛ գիտելիքները չեն բավարարում, օրինակ, Տիգրան Աբրահամյանի պես, որի հետ գրեթե բոլոր հարցերում ունեմ անհամաձայնություն, միտք ձեւակերպել, եւ ձեր միտքն աշխատում է մի ուղղությամբ՝ ոնց մի հատ խայթոց մտցնեք, որ այս կողմից ինչ-որ մի արձագանք լինի, դուք էլ զոհի կարգավիճակով դուրս գաք եւ լուսանկարներ հրապարակեք»։

Ալեն Սիմոնյանի խոսքով, օրինակ, Արմեն Ռուստամյանը քաղաքական խոսք է ասում.« Բայց դուք ի՞նչ կապ ունեք քաղաքական խոսքի հետ, դուք ո՞ւր, քաղաքական խոսքն ո՞ւր, հիմիկվա ձեր պահվածքն ո՞ւր, ես էլ կարող եմ մուլտհերոսների օրինակներ բերեմ, ոչ մի վատ բան չասելով, բայց բոլորը կհասկանան՝ ինչ նկատի ունեմ, բայց չեմ անում»։

Աժ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը տեղից խոսող Աննա Մկրտչյանին հորդորում էր լռել․«Տիկին Մկրտչյան, սյունյաց ողջույնը այսօր կարծում եմ իր հասցեատերերին գտավ»։ Մկրտչյանը շարունակում էր տեղից խոսել, տեղից ռեպլիկներ էին անում նաեւ ՔՊ-ական պատգամավորները, Մկրտչյանն ու ՔՊ-ական Արման Եղոյանը նախազգուշացում ստացան։

Ալեն Սիմոնյանը շարունակեց․«Այն ընթացքում, երբ ինչ-որ քաղաքական գործիչներ որոշեցին նման գործելաոճով այս դահլիճում կամ հրապարակներում ելույթ ունենալ, նրանք դարձան մեմ ու քաղաքական դիակներ։ Կարող ա մի տասը հոգի մտնում, գրում են՝ դու իմ սրտի պատգամավորն ես, այնուամենայնիվ, այդ քաղաքական գործիչները դադարեցին քաղաքական գործիչ լինել, կարող եմ անուններով ասել։ Քաղաքական որակումներ տալու համար բարենպաստ պայմաններ կան ընդդիմադիրներին տալու, բայց չենք անում»։

Սիմոնյանն ասաց՝ երբ ընդդիմադիր գործունեությամբ էին զբաղվում, իրավունք չէին վերապահում ԱԺ-ում նստած Հանրապետական կուսակցության մականունավոր անդամներին եւ մյուսներին, ինչպես Սիմոնյանն ասաց՝ հաճախ ծիծաղելի մականունավոր, նման կերպ խոսել․«Չէինք ասում նման բան, ոչ թե վախենում էինք, չնայած տենց բաների համար «պադյեզդներում» ծեծում էին, այլ մեզ էինք հարգում»։

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի ելույթին՝ Սիմոնյանն ասաց․«Պարոն Թեւանյան, ասում եք՝ միայն մեր բարեկեցությունը ավելացավ, լո՞ւրջ։ Ուզո՞ւմ եք հերթով ասեմ ում բարեկեցությունն ինչքան է, օրինակ՝ որ կայքը կամ որ խմբագիրն ինչ գումարի դիմաց է քաղաքական գործունեություն ծավալում եւ համաձայն է, եթե նույն գումարը մի քիչ ավել լինի, նաեւ այլ գործունեությամբ զբաղվի, այլ թիմ պաշտպանի։ Երեկ «5-րդ ալիք» հեռուստաընկերության ռեպորտաժն աչքովս ընկավ, որտեղ լրագրողներից մեկն ասում էր՝ վարչապետին հարցրեցին 5 միլիարդի մասին, ինքը չպատասխանեց։ Լո՞ւրջ։ «5-րդ ալիքի» ձեւավորվող այսպես ասած բյուջեն, թիմը, սեփականատերը ռեպորտաժ է ցույց է տալիս ու խոսվում է ինչ-որ 5 միլիարդի մասի՞ն։ Այս պարագայում կարող է մի քիչ քիչ լինի՝ չորս լինի, դուք լուրջ համարո՞ւմ եք մարդիկ էդ ամեն ինչը տեսնում են ու չե՞ն հասկանում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031