Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, ասաց․«Պարոն Մանուկյան, ձեր ելույթներն ինձ հիշեցնում են ձեր հաղորդումները «Երկիր Մեդիայի» ալիքում, դրանք ռեյտինգ չունեն, մի նեղացեք, չեն նայում էդ հաղորդումը»։
Դահլիճից ընդդիմադիր պատգամավորները հիշեցրին այն տեսահոլովակները, որտեղ նկարահանվել է Ալեն Սիմոնյանը, ինչին վերջինս պատասխանեց․«Իմ կլիպները․․․ գիտեք, էն ժամանակ ես հնարավորություն չեմ ունեցել իշխանական կերակրատաշտակին մոտ լինեմ, իմ համար մարզպետի , փոխմարզպետի, նախարարի հնարավոր պաշտոններ չեն եղել, որ փող աշխատեմ, ջահել տղա եմ եղել, բանակից վերադարձած, ոնց կարողացել՝ գումար եմ աշխատել, որովհետեւ այն բարեկեցիկ երկրում, որտեղ դուք մեծամասնություն էիք, իմ այդ պահին իրավաբանական կրթություն ունենալով էդ հնարավորությունն ունեի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ