Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները գործընկերային են, բացի Ղրիմի հարցից. Պեսկով

Օգոստոս 25,2021 16:43

Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները գործընկերային են, բայց դա չի նշանակում, որ երկու երկրների միջև չի կարող դիրքորոշումների տարբերություն լինել: Այս մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք, երեք Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Կիևի հրավերով մասնակցում էր «Ղրիմյան հարթակ» գագաթնաժողովին, որտեղ նա հայտարարել է, թե այդ նախաձեռնությունը կարևոր դերակատարում կարող է ունենալ Ղրիմն Ուկրաինայի վերադարձնելու գործում:

«Ռուս-թուրքական հարաբերություններն, ընդհանուր առմամբ, կրում են գործընկերային բնույթ, ընդ որում ոչ միայն դեկլարատիվ, այլ իսկապես, հիմնված առևտրատնտեսական, ներդրումային գործակցության իրական և ամուր հիմքի վրա: Բայց դա չի նշանակում, որ այդ հարաբերությունները զերծ են տարաձայնություններից: Առկա տարաձայնությունների շրջանակին է վերաբերում հենց Ղրիմի թեման: Մեզ համար ընդունելի չէ մեր թուրք գործընկերների այդպիսի դիրքորոշումը, մենք այն համարում ենք միանգամայն սխալ»,- ասել է Պեսովը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի հետագայում էլ համբերատար կերպով իր թուրք գործընկերներին բացատրել «ռուսական այդ շրջանում իրերի իրական դասավորությունը»:

«Մենք կարծում ենք, որ ցանկացած տարաձայնություն հնարավոր է լուծել երկխոսության միջոցով: Մենք պատրաստ ենք երկխոսության, պատրաստ ենք բացատրել իրերի իրական դասավորությունը, և պատրաստ ենք պարզաբանել այն մոլորությունները, որոնց տրվում են շատ երկրներ Ղրիմի հարցում»,- ասել է Պեսկովը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031