Այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների ելույթներին։
«Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանին դիմելով` Սիմոնյանն ասաց․«Տպավորություն է, որ դատարանի դահլիճը խառնում եք ԱԺ դահլիճի հետ։ Բայց սա այն տեղը չէ, որ պետք է ձեր վստահորդին (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին․ Ն․Բ․) պաշտպանեք, առավել եւս չի ստացվելու»։
Ապա կրկին <Հայաստան» դաշինքի պատգամավորներից մեկին՝ Վահե Հակոբյանի ելույթին անդրադառնալով, Ալեն Սիմոնյանն ասաց՝ ասում եք՝ այս խորհրդարանն ավելի կարճ կյանք ունի․« Պարոն Հակոբյան, ՀՀ քաղաքացիները որոշել են, որ այս ԱԺ-ն ունի հինգ տարվա կյանք, բայց ես վստահեցնում եմ, որ Վահե Հակոբյանը այստեղ այդքան երկար հաստատ չի մնա»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ