Թուրքիայի և Ռուսաստանի միջև С-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ երկրորդ պայմանագիրը կստորագրվի այս տարի: Այս մասին լրագրողներին ասել է «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը:
Ավելի վաղ Միխեևն ասել էր, որ պայմանագիրը կստորագրվի «առաջիկայում»:
«Առաջիկայում նշանակում է այս տարի: Մենք ակնկալում են, որ Թուրքիայի հետ C-400-ների երկրորդ պայմանագիրը կստորագրվի այս տարի»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ