«Նիկոլ Փաշինյանի հրահանգով այսօր առավոտվանից ձեւավորվել են խմբեր, որոնք ամեն րոպե պատրաստ են փողոցային կռվի»,- այսօր այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` հավելելով, որ իշխանությունը չի ցանկանում, որ խորհրդարանի դահլիճում սուր քննադատություն հնչի, այդ պատճառով էլ փորձում են նման քայլերի դիմել։
«Դահլիճում նստածների մեծ մասն այնպիսի քաղաքական կենսագրություն է անցել, որ նրանցով որեւէ սահմանափակում չի կարող լինել։ Այսինքն՝ մեր ձայնը չեն կարող լռեցնել։ Ուղղակի ահավոր է, երբ մարդը կանգնում ու ամբիոնից խոսում է թալանի մասին. մեկը, որի ամբողջ անցած ուղին, սկսած իր հարազատներից, թալանի միջով է անցել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը`հավելելով, որ իր համար ամենաահավորն այն է, որ իշխող ուժի ներկայացուցիչները թիրախավորել են ՀՀ զինված ուժերը եւ պարբերաբար «հարձակումներ» են գործում, կոռուպցիայի մասին մեղադրանքներ հնչեցնում, մինչդեռ, իր գոյության երեք տարիների ընթացքում այս իշխանությունը հեղինակազրկել է հերոսներին ու բանակը:
Պատասխանելով ՔՊ-ական Հայկ Սարգսյանի`բանակի մասին արած հայտարարություններին, Գեղամ Մանուկյանն ասաց. «Մի հատ հետաքրքվեք, Սարգսյան Հայկը որտե՞ղ է ծառայել. Գորի՞ս, դատախազության շենքո՞ւմ: Ո՞նց եղավ, որ այդպես եղավ: Իր եղբայրը ծառայե՞լ է»։
Մանրամասները`տեսանյութում.
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ