Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞նց եղավ, Արցախը ծախեցինք մենք, բայց միլիարդներն ու կոմբինատներն ունեցաք դուք». Վահագն Ալեքսանյան

Օգոստոս 25,2021 15:49

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ, արձագանքելով ԱԺ-ում տեղի ունեցած այսօրվա միջադեպերին, որի ընթացքում իշխանության եւ ընդդիմության պատգամավորները միմյանց վրա շշեր նետեցին, իրար քաշքշեցին եւ բռունցքներով հարվածեցին, ասաց՝ մենք ոչ մի պարագայում չենք ուզել, որ Բաղրամյան պողոտան կամ այլ պողոտաներ իրենց հատուկ բառամթերքով գան Ազգային ժողով ու մտնեն ձեր տներ, ձեր սենյակներ:

«Ընդդիմադիր խմբակցությունները առիթը բաց չեն թողնում՝ մեզ մեղադրելու Արցախը ծախելու մեջ: Ո՞նց եղավ, Արցախը ծախեցինք մենք, բայց միլիարդներն ունեցաք դուք, կոմբինատներն ունեցաք դուք, Արցախը ծախեցինք մենք, բայց ձեզ աշխատանքից հետո «յագուար», «բենթլի» ու «մայբախ» է սպասում, այդ ո՞նց եղավ: Ասում եք՝ սեւ ու սպիտակի ենք բաժանել: Երբ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ թոշակառուները ցույց էին անում ու ասում՝ մեր թոշակը 4 հազար դրամ է, բարձրացրեք, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն այդ ժամանակ մեծ ունեցվածքի էր տիրապետում, դա սեւ ու սպիտակի բաժանո՞ւմ չէր»,-ասաց նա:

Սրան ի պատասխան տեղից արձագանքեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը, որին լռելու կոչ արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Վահագն Ալեքսանյանը շարունակեց. «Կարո՞ղ է Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չգիտեին, որ նրանց ավտոշարասյանը, եթե «աբգոն» անեիր, ոտքերդ կջարդեին, էդ սեւ ու սպիտակի բաժանո՞ւմ չէ»:

ՔՊ-ական պատգամավորի խոսքով, ընդդիմությունն ամեն հարցում փորձում է «մանիպուլացնել» մեր քաղաքացիներին: Նա անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ասածներին, որ նախկին ղեկավարներն ինչ արել՝ չեն արել, Արցախը չեն հանձնել. «Այդ ինչ անել-չանելու մեջ մտնում է՝ կոռուպցիա են ստեղծել, բանակի համար սպառազինություն չեն առել, հարյուրավոր միլիոններ են տարել Պանամայի եւ այլ օֆշորներ, այնպես են արել, որ ժամկետային զինծառայողների թիվն անգամներով կրճատվել է: Ինչ արել՝ չեն արել, բայց Արցախը պահել են, շատ լավ տրամաբանություն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031