Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ մեկին որեւէ մեկը չի պարտադրում պատվաստվել». ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Օգոստոս 25,2021 15:38

«Մենք մարզային խորհրդակցությունների ակտիվ փուլում ենք, եւ մեր տպավորությունները մարզային խորհրդակցություններից այն է, որ բոլորիս մոտ կա ըմբռնում եւ ընկալում, որ պետք է սովորենք ապրել համավարակի հետ, այս պահին էլ պետք է կարողանանք որեւէ կերպ ավելի անվտանգ դարձնել իրավիճակը»,- ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Ուզում եմ հիշեցնել` ինչպես առողջապահության նախարարության մեր գործընկերներն են անընդհատ շեշտում, պատվաստումները կամավոր են: Որեւէ մեկին որեւէ մեկը չի պարտադրում պատվաստվել: Մենք ուղղակի խոսում ենք խրախուսման մասին, որ առաջարկում ենք, որպեսզի մարդիկ վերլուծելով իրավիճակը` հասկանան նաեւ իրենց վարքագծի հետեւանքով հանրային առողջությանը վտանգ կամ վնաս հասցնելու հավանականությունը և, ըստ այդմ, կարողանան կողմնորոշվել, թե ինչպես վարվել»,-ասաց նա:

Ժաննա Անդրեասյանն օրինակներով խոսեց. «Եթե, օրինակ, վերցնեք 500 հոգանոց դպրոցը, ապա այդ դպրոցի միայն անմիջական շփման օղակը կազմում է ավելի քան 2000 մարդ: Դա նշանակում է, որ այս համակարգում մեր վարքագիծը էապես ազդում է հանրային առողջության տեսանկյունից առկա իրավիճակի վրա: Իմ տպավորությունն է, որ մեր բոլոր դպրոցները եւ տնօրենները գիտակցում են այս պատասխանատվությունը եւ իհարկե, դժվար է ասել, որ որեւէ մեկիս այդ իրավիճակը դուր է գալիս, բայց բոլորս հասկանում ենք, որ պարտավոր ենք ապահովել երեխաների կրթությունը, հետեւաբար պետք է ունենանք անվտանգ իրավիճակ, որպեսզի այդ կրթությունը անվտանգ լինի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031