Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյան․«Մենք հիմա ի՞նչ ենք ցույց տալիս քաղաքացուն, որ մենք իրար անընդհատ պիտի ծեծե՞նք, տղամարդիկ պիտի կանանց ներկայությամբ հայհոյե՞ն»

Օգոստոս 25,2021 15:26

«Մինչ այս ծրագիրը ոչ լիագումար նիստերում քննարկում էինք, ֆիզիկայի գիտավանում բիրտ ուժ կիրառվեց մի խումբ երիտասարդների նկատմամբ, այդ թվում՝ երեխաների»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը նաեւ նշեց կառավարության ծրագրում մարդու իրավունքների պաշտպանության գլխում գեղեցիկ պատկերացումների շարան կա, սակայն դրան զուգահեռ խորհրդարանում բռնություն է տեղի ունենում։

Թովմասյանը հիշեցրեց՝ երեկ էլ ԱԺ-ում մի աննախադեպ միջադեպ է տեղի ունեցել․«Երբեք որեւէ պատգամավորի, որեւէ կնոջ քաշքշելով, բռնությամբ, իր արտահայտած խոսքի համար չեն հեռացրել դահլիճից։ Երեկ երեք պատգամավորի նկատմամբ բռնություն կիրառվեց։ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի ագրեսիվ վարքագիծն անհասկանալի էր»։

Պատգամավորն իշխող ուժին կոչ արեց հանդուրժող լինել քաղաքական խոսքի նկատմամբ։ Տեղից արձագանքեց ՔՊ-ական Լուսինե Բադալյանը, որին ԱԺ նախագահը նախազգուշացում տվեց։

«Մի կողմից տարբեր օրենքներ ենք ընդունում, մյուս կողմից բռունցքներով հարցեր լուծում»,-ասաց Թովմասյանը։ Ապա, դիմելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին, ասաց՝ այդքան ագրեսիվ եք արձագանքում, նախորդ ծեծկռտուքն ակնհայտորեն դուք սկսեցինք. «Պիտի հարգենք քաղաքացու քվեն, մենք հիմա ի՞նչ ենք ցույց տալիս քաղաքացուն, որ մենք իրար անընդհատ պիտի ծեծե՞նք, կամ տղամարդիկ պիտի կանանց ներկայությամբ հայհոյե՞ն, ո՞ւր ենք գնալու այսպես»։

Անդրադառնալով լրագրողների աշխատանքի խոչընդոտմանը՝ Թովմասյանն ասաց՝ արդեն որերորդ անգամ է, երբ դահլիճում տեղի է ունենում իրարանցում, անմիջապես լրագրողներին օթյակից դուրս են հանում․«ԱԺ խորհրդի որոշմամբ անգամ սահմանված է՝ լրագրողներն իրենց գործունեությունն իրականացնում են ԱԺ օթյակից, ինչո՞ւ եք դուրս հանում, ինչո՞ւ եք վախենում, որ քաղաքացիներին պիտի տան իրենց հասանելիք տեղեկությունը։ Մարդիկ թող տեսնեն՝ ինչ է կատարվում դահլիճում եւ իրենց գնահատականը տան»։

Թագուհի Թովմասյանն իր ելույթից հետո ուզում էր դուրս գալ դահլիճից, սակայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը մոտեցավ ամբիոնին ելույթի համար, դիմեց Թովմասյանին՝ տիկին Թովմասյան, մի գնացեք, ձեզ բան ունեմ ասելու, հանդուրժող եղեք քաղաքական խոսքին․«Այ էս հանդուրժողականության մասին է խոսքը։ Պարտվել ենք ոչ թե մենք, այլ պարտվել եք դուք, որպես մեր խմբակցության անդամ, որպես հայ մարդ, մենք այդ ճակատամարտը պարտվել ենք, ճիշտ է, ճիշտ ժամանակին դուրս գալը կարելի է միշտ ձեւակերպել՝ ես դրա հետ կապ չունեի»։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031