ԱԺ-ում հերթական ընդհարումից հետո, անվտանգության աշխատակիցները նիստերի դահլիճից պատգամավորներին դուրս էին բերում:
Պատգամավորները նիստերի դահլիճից դուրս էին գալիս հայհոյելով, տարբեր սպառնալիքներ հնչեցնելով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանին անվտանգության աշխատակիցները մի կերպ դուրս հանեցին նիստերի դահլիճից։
Հիշեցնենք, որ խորհրդարանում իրավիճակը կրկին լարվեց Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ։
Կարդացեք նաև
Մինչ նիստերի դահլիճ մտնելը՝ Վահե Հակոբյանը առավոտյան Սեյրան Օհանյանի եւ Հայկ Սարգսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին անդրադառնալով`ասաց. «Երալաշն» է, խաչակնքվում ենք, գնանք նիստին»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ