Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Սարգսյան․ «Էդ ումո՞վ եք Շուշին հետ բերում»

Օգոստոս 25,2021 13:29

ԱԺ այսօրվա նիստը ընդհատվելուց հետո շարունակվեց, իր ելույթը կրկին շարունակեց ՔՊ-ից Հայկ Սարգսյանը։

Նա ներկայացրեց, թե ինչ էր փորձում ասել մինչ ընդմիջումը, ինչու իրավիճակը լարվեց, ասաց, որ փորձել է թվերով ցույց տալ, թե ինչ է կատարվել երեսուն տարիներին․ «Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի խմբակցությունները փորձում են ամբողջ մեղքը բարդել հեղափոխության վրա։ Ես ասացի, որ այդ ժամանակ ռազմական դիսբալանսը Հայաստանի եւ Ադրբեջանի գնալով աճել է, այդ ժամանակ Սեյրան Օհանյանը նշեց՝ դուք բանակը քանդել եք, թալանել եք, սրա նման ինչ-որ արտահայտություն արեց, բայց Սեյրան Օհանյանի անուն չշնշելով, ես հայտարարեցի, որ բոլոր այն ՊՆ նախարարները, որոնք փողով կամ զանգով մարդ են ազատել բանակից, դավաճաններ են։ Ինչին ի պատասխան Սեյրան Օհանյանը շիշ շպրտեց իմ վրա, ասելով՝ դավաճանները դուք եք։ Ես հիմա ուզում եմ շարունակել։ Փաստ է եղել, բոլորը գիտեին այդ մասին՝ փողով ազատելը ու պաշտոնի նշանակելը, կորպուսի հրամանատար նշանակելը, փողով կոչում տալը, փողով մարդուն ուղարկել ռազմական ոստիկանություն, որ այնտեղ ծառայի։ Դա է եղել բանակը ողնաշարից ջարդելը։ Սպաներն ասոմ էին՝ եթե դու սրա նրա բարեկամը չես, չես կարա աճես, դառնաս գնդի հրամանատար, հետո կորպուսի հրամանատար։ Հրամանատարները զինվորի հացի հաշվին խոզ են պահել, տենդերներով վատ բատինկաներ են տվել, գումարներ են վաստակել, կազինոներ են առել, կազինոներում խաղացել են, դղյակներ են սարքել»։

Հայկ Սարգսյանն ասաց, որ վարչապետի, իրենց մարզպետների, պատգամավորների տղաները ծառայել, են քառօրյային են մասնակցել․ «Եթե պետք լինի՝ բոլորի անունները կտանք, ով՝ որտեղ է ծառայել, կամ ով՝ ոնց է թռած եղել, ոնց ա դիրքը լքել»։

Պատգամավորի խոսքով՝ հայրենասեր երեւալու համար ֆեյսբուքում գրում են՝ պետք է Շուշին հետ բերենք․«Պաշտոնապես ասում եմ՝ ով Շուշիի մարտերին չի մասնակցել կամ փախել է, կամ ներգրավված չի եղել Շուշիի պաշտպանությանը, իրավունք չունի ասի՝ Շուշին պիտի հետ բերենք։ Էդ ումո՞վ եք հետ բերում, էդ որ դու ընդեղ կանգնած չես եղել, քո տղուն չես ուղարկել, էսօր ստատուս ես գրում՝ Շուշին պիտի հետ բերենք․․․ բա որ Արցախի նախագահը խնդրում էր՝ եկեք հասեք Շուշի, հինգ կիլոմետր է մնացել, կորցնում ենք, բա էդ ժամանակ չկային, ասում են՝ Շուշին պիտի հետ բերենք։ Չի կարելի պաթոսով, մեր երկրի սխալը այն է եղել, որ մենք մեր հետ անկեղծ չենք եղել, չենք ասել՝ բանակում կան էս խնդիրները, հակառակորդը գնալով շատանում ա, մենք քչանում ենք, իրենք ժամանակակից զինտեխնիկա են ձեռք բերում, մենք փչացած ՀՕՊ ենք ձեռք բերում՝ 30 միլիոն դոլարով, որը չի աշխատում, բա էդ անողը դավաճան է»։

Ապա Սարգսյանն ասաց՝ պաշտոնապես ասում եմ՝ Դաշնակցության գրասենյակի դիմաց նոյեմբերի 9-ին գիշերը, ժամը երկուսից հետո հավաքվել էին, խումբ էին կազմել ու եկել մտել են կառավարության շենք․ «Եթե էդպես հարցական աչքերով նայում եք, ես հրավիրում եմ ձեզ միասին կադրերը դնենք, նայենք, եթե չէ, կարամ դրանք հրապարակեմ»։

Տեղից ռեպլիկներ հնչեցին, ինչին ի պատասխան Հայկ Սարգսյանն արձագանքեց․ «Տեղից մի խոսացեք, նոր երկար ասում էի՝ տեղից չի կարելի խոսալ, եթե տեղից խոսալով լինի, մենք ձեզնից թվաքանակով էլ ենք շատ, փորձը ցույց է տվել՝ դուխով էլ, ամեն ինչով էլ։ Մենք կարանք ավելի բարձր էլ գոռանք, ավելի ուժեղ կռիվ էլ անենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031