«Սեյրան Օհանյանը շիշը վերցրեց`շպրտեց Հայկ Սարգսյանի վրա: Իմացեք`ովքե՞ր են ընդդիմադիրները»,- խորհրդարանի նիստերի դահլիճից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյան աներորդի Հրաչյա Հակոբյանն` անդրադառնալով նիստերի դահլիճում տեղի ունեցած վեճին:
Հիշեցնենք, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ելույթում ասել էր. «Ում ժամանակ, որ փողով մարդ է ազատվել, զանգով մարդ է ազատվել, այդ պաշտպանության նախարարը պետական դավաճան է»: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նյարդերը տեղի տվեցին եւ նա դահլիճից ջրի շիշը նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ:
Ի դեպ, Հրաչյա Հակոբյանին անվտանգության աշխատակիցները գրկած դուրս բերեցին նիստերի դահլիճից։ Նա հայհոյում էր:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ