ԱԺ-ում կրկին, այսօր արդեն երկրորդ անգամ իրավիճակը լարվեց, այս անգամ իրավիճակը թեժացավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ, երբ նա ասաց, որ այս իշխանությունն իր քայլերով երկիրը տանում է դեպի բռնապետություն․«Բայց հաշվի չեք առնում, որ երկար չեք կարողանալու պոպուլիզմով ու լոզունգներով ծրագիր կազմեք, որը կուրսային աշխատանք է, եւ կերցնեք ժողովրդին»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ինչ որ մեկը ռեպլիկ արեց, հավանաբար «արա» ասելով, ինչին Վահե Հակոբյանը հակադարձեց․«Արա-ն դու ես, այ տղա՛»։
Ապա պատգամավորները տեղերից իջան, իրար վիրավորում էին, ինչ-որ մեկն ու անհասկանալի էր, թե ում էր դիմում, ասաց․«Բ․․-ի տղա, արի ստեղ»։
Նիստը կրկին ընդհատվեց։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ