Տղամարդը, որը պնդում է, թե ինքը Nirvana ռոք խմբի Nevermind ալբոմի շապիկին պատկերված երեխան է, դատի է տվել խմբին՝ նրան մեղադրելով մանկական պոռնոգրաֆիայի մեջ:
Ամերիկացի Սպենսոր Էլդոնը հիմա 30 տարեկան է, և այժմ պահանջում է բարոյական վնասի փոխհատուցում այն բանի համար, որ նկարում երևում է իր սեռական օրգանը: Նա պնդում է, որ այս տարիների ընթացքում ինքը սթրեսի մեջ է եղել, ինչն անդրադարձել է իր կյանքի վրա, և որի պատճառով ստիպված է եղել դիմել բժիշկների օգնությանը:
Այսպես, Էլդոնը հայց է ներկայացրել մի շարք անձանց, այդ թվում խմբի՝ ողջ մնացած անդամներ Դեյվ Գրոլի և Քրիստ Նովոսելիչի, ինչպես նաև հանգուցյալ Քուրթ Քոբեյնի ժառանգների և շապիկի լուսանկարչի դեմ: Նա պահանջում է առնվազն 150 հազար դոլար փոխհատուցում յուրաքանչյուրից:
Հայցում էլդոնը պնդում է, որ իր մերկ նկարն իրենից ներկայացնում է մանկական պոռնոգրաֆիա, որը խմբի անդամներն օգտագործել են առևտրային նպատակներով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ