«Իշխանությունն ինքն իր ելույթով սադրեց, որպեսզի այս բախումը տեղի ունենա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք՝ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանի նյարդերը տեղի տվեցին եւ նա ջրի շիշը շպրտեց ԱԺ ամբիոնի մոտ կանգնած Հայկ Սարգսյանի ուղղությամբ: Հայկ Սարգսյանն ասել էր, որ դավաճաններ են բոլոր պաշտպանության նախարարները, որոնց պաշտոնավարման ժամանակ զանգով կամ գումարով մարդիկ են բանակից ազատվել:
Սեյրան Օհանյանը նստած տեղից հակադարձեց՝ ասելով, որ իր պաշտոնավարման ժամանակ նման բան չի եղել եւ դավաճանն էլ Հայկ Սարգսյանն է ու այն իշխանությունը, որի մաս է ինքը կազմում: Հայկ Սարգսյանը ինչ-որ բան ասաց՝ Սեյրան Օհանյանին «արա»-ով դիմելով: Արդյունքում՝ Սեյրան Օհանյանի նյարդերը տեղի տվեցին:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանն ասաց, որ դահլիճի ներսում ծեծկռտուք չի եղել, քաշքշուկներ եւ հրմշտոցներ են եղել:
Նիկոլ Փաշինյանն է՞լ էր քաշքշուկին մասնակցում՝ հարցին, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ չի տեսել. «Ակնոցս չկար, ընկել էր ոտքիս տակ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ