Կրքերը թեժ են Ազգային ժողովում՝ 25 հուլիսի, 2021 թ.
Այս պահին Հայաստանի խորհրդարանում, որտեղ քննարկվում է կառավարության հնգամյա ծրագիրը, ընդմիջում է հայտարարված, այն բանից հետո, երբ կրկին հրմշտոց ու ծեծկռտուք սկսվեց:
Իրավիճակը սրվեց, երբ ՔՊ-ական Հայկ Սարգսյանն, որը հայտնի է «Շիշ բռնող» մականունով, իր ելույթում ասաց՝ բոլոր այն պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել կամ զանգով, նրանք հայրենիքի դավաճաններ են, եւ դա բոլոր ժամանակների մասին է։
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանը տեղից ասաց. «Հայրենիքի դավաճանը դու ես», որից հետո Սարգսյանը հակադարձեց՝ «ես քեզ եմ ասում, արա՛, խելոք պահի հլը քեզ, արա, է…», ինչի արդյունքում Սեյրան Օհանյանը ջրի շիշը նետեց Սարգսյանի վրա, ապա Սարգսյանը Օհանյանի ուղղությամբ շիշ նետեց։
Նիստն ընդհատվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ անմիջապես դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որպեսզի իրավիճակը հանդարտեցնեն, սակայն պատգամավորները շարունակում էին միմյանց ուղղությամբ շշեր նետել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ