Սոչիում երեկ ուշ երեկոյան ավարտվեց օգոստոսի 19-ին պաշտոնական արարողությամբ մեկնարկած «Նոր Ալիք 2021» մրցույթը, որի հաղթողը դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը:
Մրցույթին մասնակցում էր 9 երկրի (Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Բելառուս, Բուլղարիա, Վրաստան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան) 11 ներկայացուցիչ։
Սարոն առաջատար դարձավ 267 միավորով:
Մրցութային առաջին և երկրորդ օրերին Սարոն կատարեց Բեյոնսեի Listen և Արամ mp3-ի «Կուզես» երգերը, իսկ պրեմիերայի օրը հանդես եկավ Դավիթ Բադալյանի հեղինակած երգով:
https://www.youtube.com/watch?v=dh-pel_YR9s
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ