Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալեն Սիմոնյանը որոշեց Նիկոլ Փաշինյանին ցուցադրել հավատարմության բարձր մակարդակ, Նիկոլ Փաշինյանն էլ ցույց տվեց, որ դա իրեն դուր է գալիս»

Օգոստոս 24,2021 19:20

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթը ընդհատեց և նրա նկատմամբ կարգապահական միջոց (նախազգուշացում) կիրառեց այն բանից հետո, երբ Աննա Մկրտչյանը, իր հարցի սահմաններում ասաց «հիմա էս անձնավորությունը իր հետ դահլիճ ա բերել ախրաննիկներ, որոնք երբևէ ԱԺ չեն մտել»:

ԱԺ կանոնակարգ օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը սպառիչ թվարկում է պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառելու հիմքերը, որոնցից և որևէ մեկի տակ չի ընկնում պատգամավորի կողմից իր հարցում (հենց հարցում և ոչ ելույթում) անվտանգության աշխատակիցների մասին հիշատակում անելը:

Պատգամավորի այդ խոսքերին ի արձագանք նրա նկատմամբ կարգապահական միջոցի կիրառումն ապօրինություն էր, որն էլ հանգեցրել է հետագա էսկալացիային:

Եթե չլիներ Ալեն Սիմոնյանի այդ ապօրինությունը՝ չէին լինի հետագա փոխադարձ բղավոցները: Եթե բղավոցներից հետո Նիկոլ Փաշինյանը չասեր, որ «մեղմ են արձագանքում»՝ չէր լինի հետագա էսկալացիան ու բռնությունները, չէր խախտվի ԱԺ նիստի բնականոն ընթացքը:

Եվ ուրեմն խորհրդարանի նիստի բնականոն ընթացքը խախտել է Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի ակնհայտ օրհնությամբ ու դրդմամբ: Եվ պետք չի այս ամենը գցել ընդդիմության սադրիչ պահվածքի վրա՝ իշխանությունը պարտավոր է չտրվել սադրանքներին:

Հ.Գ. Այս ամենը չէր լինի, եթե Աննա Մկրտչյանը առանց ընդհատվելու ավարտեր իր հարցը (որքան էլ որ այն սադրիչ չլիներ), վարչապետն էլ պատասխաներ կամ չպատասխաներ դրան: Բայց ոչ, Ալեն Սիմոնյանը որոշեց Նիկոլ Փաշինյանին ցուցադրել հավատարմության բարձր մակարդակ (երևի՝ Աժ աշխատասենյակներում կախված վարչապետի լուսանկարները քիչ են), Նիկոլ Փաշինյանն էլ, իր հերթին, ըստ էության ցույց տվեց, որ դա իրեն դուր է գալիս»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031