Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը խոչընդոտներ է ստեղծում ՅՈՒՆԵՍԿՕ-ի այցի համար

Օգոստոս 24,2021 18:45

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է ՄԱԿ-ի նորանշանակ ռեզիդենտ-համակարգող Վլադանկա Անդրեևային: Հանդիպման ընթացքում Ալիևը բողոքել է, թե Հայաստանն է խոչընդոտներ ստեղծում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջան կատարվելիք այցին:

Ալիևի հայտարարել է, թե մի քանի տարի առաջ Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրավիրել էր գալ և տեսնել, «թե ինչ է կատարվում օկուպացված տարածքներում»: «ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներն ասացին, թե չեն խառնվում քաղաքական գործերին: Մինչդեռ պատերազմից հետո մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ից ազդակներ ստացանք, որ ցանկանում են գալ»,- ասել  է Ալիևը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը համաձայնություն է տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ժամանմանը: Ըստ նրա՝ «առաքելությունն արդեն ձևավորված է, սակայն հիմա էլ Հայաստանն է խոչընդոտներ ստեղծում»: «Դրա համար էլ առաքելության այցը դեռ հետաձգվում է»,- ասել է Ալիևը:

Ալիևը նաև նշել է, որ իրենք կապ են պահպանում ՄԱԿ-ի՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ, և ցանկանում են հնարավորինս արագ «հարկադիր տեղահանվածներին վերադարձնել ազատագրված տարածքներ»:

Իր հերթին Անդրեևան հույս է հայտնել, որբ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը խթան կհանդիսանա տարածաշրջանում ամուր կայունության համար: Նա նշել է, որ դեկտեմբերին իրենք ընդառաջել են Բաքվի խնդրանքին և 1 միլիոն դոլար հավաքել 6 շրջանների ականազերծման համար: Անդրեևան նաև ընդգծել է, որ ՄԱԿ-ում կցանկանային աջակցել Ադրբեջանի կառավարության նախագծերը՝ ուղղված ավելի կանաչ տնտեսության կառուցմանը, առողջապահության, սոցիալական պաշտպանության, կրթության և արդարադատության ներուժի ամրապնդմանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031