Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ հրահանգով հրահրեց այս բռնությունը». Արթուր Վանեցյան

Օգոստոս 24,2021 18:35

«Իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն`անդրադառնալով այսօր խորհրդարանում տեղի ունեցածին, ինչի արդյունքում ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը վնասվածքներ է ստացել։

«Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ հրահանգով հրահրեց այս բռնությունը։ Երբ Տիգրան Աբրահամյանը հարց հնչեցրեց ու ասաց, որ նման վարքագիծն անթույլատրելի է Աննա Մկրտչյանի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ես կարծում եմ, որ դեռ շատ մեղմ են արձագանքել եւ պետք էր ավելի կոպիտ արձագանք։ Մեկ հրահանգով հարձակում սկսվեց երիտասարդ պատգամավորի նկատմամբ, որը սխալ բան չէր ասել։ Հիմա կփորձեն շուռ տալ ու ասել, որ  Աննա Մկրտչյանը վիրավորել է իրենց ղեկավարին»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը չհամաձայնեց լրագրողների այն դիտարկմանը, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունում միայն Աննա Մկրտչյանն է ակտիվ։

«Յուրաքանչյուրը խոսում է իր ոլորտով, բայց ամենակարեւորն այն է, որ մեր դիրքորոշումներում որեւէ բան չի փոխվել։ Այս իշխանությունները հասցրել են պարտության, տապալել են մեր երկրի անվտանգային համակարգը, այս իշխանությունները կոտրել են մեր ազգի հաղթանակած ոգին եւ այս իշխանությունները ուշ-թե ուշ պատասխան են տալու այդ ամենի համար»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Խորհրդարանում ծեծկռտուքի առիթով ընդդիմադիրներն հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031