Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներդրումների մասին նախընտրական ծրագրի խոստումները այս կառավարության ծրագրում տեղ չեն գտել, որպեսզի բանակցային գործընթացին չխանգարեն. Փաշինյան

Օգոստոս 24,2021 18:17

Նախորդ կառավարության՝ 2019 թվականի ծրագրում նշված էր, որ կառավարության առաջնահերթություններից մեկը Հայաստանում եւ Արցախում ներդրումների ներգրավումն է լինելու, այս ծրագրում ներդրումների ներգրավման որեւէ դրույթ չկա: Այսօր Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսպիսի հարց ուղղեց «Հայաստան դաշինքի» պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Մենք կառավարության ծրագիրը ձեւակերպել ենք այնպես, որպեսզի այն առավելագույնս համապատասխանի բանակցային գործընթացի համար պատշաճ միջավայր ձեւավորելուն»,-ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց. «Ես ուզում եմ հիշեցնել, որ հուլիսի 29-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ կողմերին կոչեր անելով՝ այդ թվում ստեղծել պատշաճ միջավայր բանակցությունների գործընթացի համար: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության այդ հայտարարությունը, եւ մենք չենք կարող անհաղորդ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը: Այն ինչ-որ գրված է նախընտրական ծրագրում՝ գրված է նախընտրական ծրագրում, այն ինչ որ գրված է կառավարության ծրագրում՝ արվել է առավելագույնը բանակցային գործընթացի համար նպաստավոր ձեւակերպելու համար»:

Արթուր Խաչատրյանն արձագանքելով՝ ասաց՝ շատ շնորհակալություն, որ նշեցիք՝ նախընտրական ծրագրում կարելի է մի բան գրել, հետո դա չիրականացնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031