Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՏՄ-ն վերահսկում է կորոնավիրուսի համավարակի կանխարգելման գործընթացը

Օգոստոս 24,2021 16:17

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ ՍԱՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Հանրապետությունում կորոնավարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում՝ հիմք ընդունելով 12.08.2020թ. ուժի մեծ մտած ՀՀ Առողջապահության նախարարի N17 հրամանի 2-րդ, 5–րդ և 6-րդ հավելվածները:

Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ՍԱՏՄ տեսուչների արդյունավետ աշխատանքը կարևոր գործոն է covid 19 համավարակի կանխարգելման գործընթացում:

Ամենախիստ հսկողություն պետք է սահմանվի, որ աշխատակիցներն ու գնորդները կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՍԱՏՄ ղեկավարի տեղակալները:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և

հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031