Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դելտա» շտամպով վարակման դեպքերում նկատվում է հիվանդության երիտասարդացում. Անահիտ Ավանեսյան

Օգոստոս 24,2021 16:21

Կորոնավիրուսի «Դելտա» շտամպով վարակման դեպքերում  նկատվում է հիվանդության երիտասարդացում եւ հիվանդության ընթացքի կտրուկ վատթարացում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Սա, ըստ նրա, բժիշկների առանց այդ էլ բարդ գործը ավելի է ծանրացնում. «Սա նշանակում է, որ մենք կունենանք ավելի երկար հոսպիտալացման օրեր, ինչն առկա մահճակալային ֆոնդի կիրառման առումով իրավիճակը կբարդացնի»:

Նախարարը մանրամասնեց՝ հիվանդության երիտասարդացման պարագայում,  հիվանդության վատթարացման օրերը նկատվում են 3-րդ, 4-րդ օրերը: Նախկին վարակի պարագայում 5-րդ, 6-րդ, 7-րդ օրերին էր վատթարացում նկատվում։ Անահիտ Ավանեսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում այժմ 20 եւ 28 տարեկան երիտասարդներ են միացված արհեստական շնչառության ապարատին, սակայն ուշագրավ է, որ նրանք ուղեկցող հիվանդություն չունեն։

Նախարարի խոսքով, այս պահին հավելյալ մահճակալների ծավալման գործընթացում է նախարարությունը: Հընթացս պետք է ավելացնեն հզորությունը:

Ըստ նրա, հիվանդության բուժման առումով շեշտակի փոփոխություններ նկատելի չեն եւ վարակի դեմ պայքարելու ամենագործուն միջոցը մնում է պատվաստումը։

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանում ներկայումս գերակշռում է «Դելտա» շտամը, որի դեպքում սիմպտոմները փոքր-ինչ տարբերվում են. եթե կորոնավիրուսին բնորոշ է համի ու հոտի զգացողության կորուստը, ապա «Դելտա» շտամին դա այդքան էլ բնորոշ չէ. «Դելտա» շտամն ավելի շատ հարբուխային սիմպտոմներ ունի, որը, օրինակ, անգլիական շտամին բնորոշ չէ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031