«Այո, այս պահին դիահերձարաններում շարունակում են պահվել զոհված զինծառայողների մարմիններ»,- այսօր այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Թե դիահերձարաններում քանի՞ աճյուն կա, Անահիտ Ավանեսյանը դժվարացավ ասել: Նախարարը վստահեցրեց, որ աճյունները պահվում են պատշաճ պայմաններում։
Նա տեղեկացրեց, որ մոտ 50 մասունք գտնվում է Հոլանդիայում, փորձաքննության փուլում: Դրանք այն մասունքներն են, որոնց ինքնությունը փորձաքննությունների արդյունքում չէին կարողացել բացահայտել. «Մեր հոլանդացի գործընկերների հետ պայմանավորվել էինք եւ կարող եմ ասել, որ այդ փորձանմուշներն արդեն գտնվում են Հոլանդիայում։ Խոսքը մոտ 50 մասունքի մասին է։ Մենք ունենք մարմիններ, որոնք արդեն նույնականացված են, բայց ծնողները ցանկություն են հայտնել այլ երկրներում հետազոտության ուղարկել։ Մինչեւ այս պահը, բոլոր այդ դեպքերում մենք ստացել ենք նույն պատասխանը. մոտավորապես 20-ի դեպքում նույն պատասխանն է եղել: Մյուսների դեպքում, դեռ սպասում ենք»:
Մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ