Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանին հարվածներ հասցրած անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության». Արամ Վարդեւանյան

Օգոստոս 24,2021 16:13

«Այն վարքագիծը, որը դրսեւորվեց ԱԺ նիստերի դահլիճում Արծվիկ Մինասյանի նկատմամբ, ընդմիջման պայմաններում, ակնհայտ քրեորեն հետապնդելի արարք է: Երբ մենք խոսում էինք բռնապետության մասին՝ շատերը դա համարում էին խիստ եւ քննադատելի»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանն`անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած քաշքշուքին, որին մասնակցում էին նաեւ անվտանգության աշխատակիցները:

Արամ Վարդեւանյանը նկատում է, որ որեւէ բռնապետի ժամանակահատվածում անգամ խորհրդարանի դահլիճում նման վարքագիծ չի դրսեւորվել:

Թե որքանո՞վ է խորհրդարանի դահլիճում տեղի ունեցածը տեսաձայնագրվել՝ Արամ Վարդեւանյանը չգիտե, քանի որ նաեւ լրագրողներին չթույլատրվեց տեսանկարահանել ԱԺ դահլիճում կատարվողը, բայց որ այդ ամենը դառնալու է մի մեծ քրեական գործ, վստահ է:

«Իրականում, գարշանք էր առաջացնում, որ տղամարդը կարող է նման վարքագիծ դրսեւորել կնոջ, առավել եւս՝ երիտասարդ աղջկա նկատմամբ»,- հավելեց Արամ Վարդեւանյանն`անդրադառնալով այն դրվագին, երբ անվտանգության աշխատակիցները ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ բռնի ուժ կիրառելով փորձում էին նրան հեռացնել նիստերի դահլիճից:

Տեղի ունեցածը Արամ Վարդեւանյանը խորհրդարանական կառավարման համակարգ ընտրած Հայաստանի համար համարում է խայտառակ էջ: Տեղի ունեցածի առիթով հաղորդում է ներկայացվելու: «Այն անձինք, ովքեր հարվածներ են հասցրել Արծվիկ Մինասյանին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Եթե դուք տեսնեք այն մարմնական վնասվածքը, որը Արծվիկ Մինասյանը ստացել է, դա հրմշտոց չէ, խուլիգանական վարքագիծ է, իսկ խուլիգանական վարքագիծ դրսեւորողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»,- ասաց Արամ Վարդեւանյանը` հավելելով, որ ճիշտ կլինի, եթե Արծվիկ Մինասյանը դատափորձաքննության անցնի:

Արամ Վարդեւանյանի գնահատմամբ՝ գործող իշխանության վախերը պայմանավորված են նրանով, որ ընտրությունների արդյունքները չեն արտահայտել գործընթացի իրական պատկերը:

Այլ մանրամասները`տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031