«Ուժ կիրառելով`երիտասարդ աղջկան քաշեցին, Արծվիկ Մինասյանին վնասեցին, վերնաշապիկը պատռեցին: Արծվիկը, կարծում եք, ինքն է՞ իր վերնաշապիկը պատռել»,- խորհրդարանի դահլիճից դուրս գալով`ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն`անդրադառնալով խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Ովքե՞ր էին վնասողները հարցին`Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ պատգամավորներ»: Արթուր Խաչատրյանի պնդմամբ պատգամավորին վնասողները անվտանգության աշխատակիցներն էին, որովհետեւ «նախագահողը չարաշահեց իր լիազորությունները»:
Հիշեցնենք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր կրկին սանկցիա կիրառեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ` ԱԺ նիստերի դահլիճից դուրս հրավիրելով նրան եւ մինչեւ օրվա ավարտը արգելելով նրա գտնվելը ԱԺ դահլիճում:
Կարդացեք նաև
Անվտանգության աշխատակիցները Աննա Մկրտչյանին ուժով դուրս հանեցին խորհրդարանի դահլիճից: Դահլիճում լեզվակռիվ սկսվեց, որը վերածվեց քաշքշուքի. դրան արդեն նաեւ անվտանգության աշխատակիցներն էին մասնակից:
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ Արծվիկ Մինասյանի դեմքին քերծվածքներ են եղել եւ հագուստն է պատռվել:
Արթուր Խաչատրյանը «շնորհավորեց» նաեւ լրագրողներին`մամուլի այսքան ազատ լինելու համար:
Մանրամասները`տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ