Քիչ առաջ ՀՀ ԱԺ նիստի ընթացքում նիստերի դահլիճից հեռացվեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը:
ՀՀ ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի ներկայացումից հետո Աննա Մկրտչյանը հերթագրվել էր Նիկոլ Փաշինյանին հարց հղելու համար: Նա հայտարարեց. «Կառավարության ծրագիր կոչվող ձևական փաստաթղթին կանդրադառնամ ելույթումս: Շատ կոնկրետ հիշեցումներ կան. հիմա ԱԺ ամբիոնին կանգնած անձնավորությունը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ ինքը Ադրբեջանի ղեկավարության ներքաղաքական իրականության մասին այնպիսի տվյալներ ունի, որ ցանկացած պահին կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունը: Բայց մինչ այժմ այս անձնավորությունը շարունակում է սպասել չգիտես՝ ինչին: Այս անձնավորությունը հիմա ՀՀ ԱԺ դահլիճ է բերել ախրաննիկների, որոնց երբևէ ԱԺ-ում չեն տեսել»:
Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին զգուշացրեց, որ նման կերպ շարունակվելու դեպքում ձայնի իրավունքից կզրկի, քանի որ նա իրեն արձագանքող իմքայլական պատգամավորներին կապիտուլյանտ անվանեց: Հետո էլ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանին, Արման Եղոյանին զգուշացում արեց, որոնք վիրավորում էին Աննա Մկրտչյանին:
Կարդացեք նաև
Ի վերջո, Աննա Մկրտչյանը զրկվեց ձայնի իրավունքից:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, իր հարցը հնչեցնելով, նաև հետաքրքրվեց՝ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս կարձագանքի իր թիմակիցների ռեպլիկներին: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դրանք չափից ավելի զուսպ էին: Աննա Մկրչտյանն արձագանքեց Նիկոլ Փաշինյանին, և Ալեն Սիմոնյանը Աննա Մկրտչյանին դուրս հրավիրեց ՀՀ ԱԺ նիստերի դահլիճից՝ զգուշացնելով, որ եթե դուրս չգա, կհրավիրի անվտանգության աշխատակցիների:
Իսկ հետո սկսվեց հետեւյալը.
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ