Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Կառավարությունը կարեւոր է համարում կանանց առավել լայնածավալ ներգրավումը ԶՈՒ մարտական ստորաբաժանումներում»

Օգոստոս 24,2021 14:45

Հայաստանն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային եւ զորահավաքային զինծառայության կառուցվածքը։ Այս մասին այսօր խորհրդարանում, ներկայացնելով  կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունը կարեւոր է համարում մեր բանակի տեխնոլոգիական արդիականացումը, ավտոմատացված կառավարման համակարգի ներրդրումը, զինվորական ծառայության գրավչության բարձրացումը, աշխատավարձային եւ սոցիալական երաշխիքների նոր քաղաքականության միջոցով ռազմական կրթության որակի էական բարձրացումը, ինչպես նաեւ՝ կանանց առավել լայնածավալ ներգրավումը ԶՈՒ մարտական ստորաբաժանումներում։

«Կանանց ներգրավվածության մասին թեզը չունի որեւէ գաղափարախոսական կամ հակագաղափարախոսական հենք, այլ պայմանավորված է բացառապես պրագմատիկ հաշվարկով։ Կանայք ՀՀ բնակչության մեծամասնությունն են, եւ նրանց ռեսուրսի ներգրավվածությունը որեւէ ոլորտում՝ պաշտպանությունից մինչեւ տնտեսություն, նշանակում է մեր երկրի զարգացման պոտենցիալի աղճատում։ Ասածը չի նշանակում, որ կանայք բանակում պետք է նույնքան ներգրավված լինեն, որքան տղամարդիկ։ Խոսքը պոտենցիալի հնարավորինս լիարժեք օգտագործման մասին է, եւ այս պոտենցիալը դեռ պետք է բացահայտվի»,-ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բանակի բարեփոխումների եւ արդիականացման գործում իշխանությունը կարեւորում է ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ համագործակցությունը եւ, ինչպես Փաշինյանն ասաց, այս առումով ՌԴ-ի հետ արդեն իսկ կան կոնկրետ պայմանավորվածություններ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031