Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Մարզպետը, պատասխանելով դեսպանի հարցերին, ներկայացրել է Տավուշի մարզը, վերջին շրջանում մարզում իրականացված աշխատանքները, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետն անդրադարձել է նաև մարզում տուրիզմի զարգացմանը, գյուղատնտեսությանը, արդյունաբերությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղիները:
Կարդացեք նաև
Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ ուրախ է ծանոթանալու այն տեսլականին, որը հնարավորություն կտա աջակցել մարզի զարգացմանը։
Հանդիպման վերջում հյուրերը փոխանակվել են հուշանվերներով:
Տավուշի մարզպետարան