Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան․«Կառավարությունը հետամուտ է լինելու ՆԱՏՕ- ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը»

Օգոստոս 24,2021 14:15

Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին եւ աշխատել պայմանագրային ու փաստաթղթային բազայի հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման եւ կիրառման ուղղությամբ, ինչը լավագույնս կարտացոլի եւ կսպասարկի անդամ պետությունների շահերը եւ համատեղ նպատակները։ Այս մասին այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ 2021 թվականի սեպտեմբերին, ստանձնելով ՀԱՊԿ նախագահությունը, ՀՀ-ն փորձելուէ իր առաջնահերթությունների շրջանակներում ամրապնդել կազմակերպության կառուցակարգերն ի նպաստ անդամ պետությունների եւ միջազգային անվտանգության։

ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես ասաց Փաշինյանը, ՀՀ կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումը՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառոթյան ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը։

«Կառավարությունը հետամուտ է լինելու ՆԱՏՕ- ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը, անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետեւողական իրականացմանը»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա շեշտեց՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն շարունակելու են մնալ ՀՀ-ի բազմակողմ հարաբերությունների զարգացման կարեւորագույն հարթակներ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031