«Ազատություն». Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ ուժերը Երասխում տեղակայվել են դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ)՝ մանրամասնելով, որ ռուսաստանյան սահմանապահ ուժերի «Երասխ» սահմանային հենակետը տեղակայվել է 2020թ. հոկտեմբերի 19-ին։
Միևնույն ժամանակ, ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ «Երասխում տեղակայված Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի սահմանային հենակետի կողմից Հայաստանի և Նախիջևանի միջև սահմանը չի հսկվում»։
Սարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: