ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Ի՞նչ է ասում կապիտուլյացիոն ծրագիրը և ինքը՝ կապիտուլյանտը ԱԺ ելույթում
Ըստ կապիտուլյանտի.
1.Հայ ժողովրդի մի հատվածը ևս կապիտուլյանտ է, որովհետև քվեարկել է ծնկաչոք խաղաղություն մուրալու թուրքամետ ՔՊ ծրագրին։
Կարդացեք նաև
2.Հայաստանը (ՔՊ-Նիկոլ) պատրաստ է իր «ահռելի տարածքների» որոշ սահմանամերձ հատվածներ սիրով զիջել Ադրբեջանին։
3.Թուրքիայի և ազերների հետ, ուզենք-չուզենք, պետք է լավ լինենք, պետք է բաթումիզացնենք մեր երկիրը, պետք է լուռ կատարենք նրանց պահանջները, այլապես՝ նրանք մեզ կսպանեն որպես թշնամի։ Իսկ որպես բարեկամ՝ գուցեև միանգամից չսպանեն մեզ, այլ բավարարվեն մեզ մեր երկրից վռնդելով։
4.Կոմունիկացիաների բացումը թեկուզ մեծ ռիսկեր է պարունակում, բայց այլընտրանք չունենք, պետք է թողնենք թուրքերն ու ադրբեջանցիք անցուդարձ անեն մեր երկրով։ Մենք էլ իրենց տարածքով գնանք Իրան և ՌԴ (սա զավեշտ է, որովհետև դա ոչինչ չի տալու հայ բիզնեսին)։
5.Արցախի ճակատագիրը և վերջնական կարգավիճակը թուրքամետ ՔՊ-ին այլևս չի հետաքրքրում։ Եթե ԵԱՀԿ ՄԽ-ն ցանկություն ունի, թող ինքը զբաղվի (այլապես կապիտուլյանտը գոնե կցկտուր կխոսեր իր դիրքորոշման մասին՝ նշելով ՀՀ պահանջը Արցախի հարցում)։
6.Հայաստանի և Արցախի անվտանգության պատասխանատվությունը ռուսների վրա է։ Նույնիսկ Արցախում և Հայաստանի սահմաններին մեր զինվորների գերեվարման մեղքը ռուսական խաղաղապահներին է։
7.Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը միջազգային հանրության գործն է։
8.ԵՄ- ն խոստացել է փող տա, որ գործ անենք՝ հետևաբար արևելյան գործընկերությունը լավ բան է։
Մնացածը պարզ արտագրություն էր նախորդ բոլոր կառավարությունների ծրագրերից։
Մարդկանց խաբելու և թոզ փչելու հերթական թատրոնն է ԱԺ ում։
Իսկ կարո՞ղ է կապիտուլյացիոն կառավարությունը խոսել նախորդ երեք տարիների իր ձեռքբերումների մասին։ Կա՞ թեկուզ մեկ ծրագիր, թեկուզ չնչին առաջընթաց, որը պրոթուրքական ՔՊ-ի շնորհիվ է իրականացվել։
Համազգային ողբերգության հեղինակների ելույթները լսելն ու վերլուծելը՝ ևս ողբերգություն է։