Մեր տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 23-ին ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Երեւանի կենտրոնում, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ օրը ցերեկով մի տղամարդ քարը ձեռքին խանգարում է հասարակական կարգը: Պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Մ. Յ.-ն, մերկացել է և բարձրանալով ճաղավանդակների վրա՝ փորձել է մուտք գործել նշված գրասենյակի տարածք:
Նրան խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել, ապա՝ բաց թողել: Նախապատրաստվում են նյութեր։