«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ, չնայած Մ. Հերացի 2 հասցեում գտնվող վերակառուցվող շենքի համար համաձայնեցված նախագծի պահանջներից դուրս լրացուցիչ հարկերի կառուցման կապակցությամբ «ՀԱՊԿ» հիմնադրամի տնօրեն Մհեր Շագելդյանի նկատմամբ կրկնակի վարչական տույժ է նշանակվել, սակայն դրանից հետո էլ այդ ընկերությունը շարունակել է շինարարական աշխատանքները:
Կատարվում է նախաքննություն:
Ի դեպ, նկատենք, որ այս շինության դեմ ապարդյուն կռիվներ են տվել նաեւ նախկինում: Օրինակ, «Առավոտի» 2016 թ. այս հոդվածը նույնպես այդ մասին է:
Լուսանկարը՝ panarmenian.net-ի: