Այսօր խորհրդարանի հերթական նիստում քննարկվում է կառավարության ծրագիրը, որը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մինչ Փաշինյանի կողմից ծրագրի ներկայացումը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ իրենք, լքում են նիստերի դահլիճն՝ ի նշան բողոքի, սակայն կվերադառնան հարցեր ուղղելու եւ ելույթների ժամանակ:
Իսկ «Հայաստան» դաշինքի խմբակցությանը ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով երեկ իրենց խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի կալանավորմանն, ասաց, որ կալանքի մասին դատավորի որոշումը հակասում է Սահմանադրությանը, եւ դատավորի վարքագիծը պետք է արժանանա համարժեք գնահատականի․«Հայաստան դաշինքը հայտարարում է իր անդամների նկատմամբ չդադարող հետապնդման մասին եւ խստորեն դատապարտում ընդդիմադիր խոսքը բռնաճնշումների միջոցով սահմանափակելու իշխանությունների խոսքը վարքագիծը»։
«Հայաստան» դաշինքը ԱԺ-ից պահանջեց ապահովել պատգամավորների բնականոն գործունեությունը եւ առաջարկեց բոլոր խմբակցություններին հանդես գալ համապատասխան հայտարարությամբ, ինչպես նաեւ պահանջեց ԱԺ գա գլխավոր դատախազը եւ բացատրություն տա։
Կարդացեք նաև
Այս խմբակցության պատգամավորները մնացին դահլիճում, որպեսզի օգտվեն հարցեր ուղղելու եւ ելույթներ ունենալու իրավունքից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ