Մեր տեղեկություններով, վերջերս Հայաստան են ժամանել եզդի օրենքով գողեր։ Ըստ լուրերի, նրանք իրենց երկրներում խնդիրներ են ունեցել իրավապահների հետ եւ որոշել են ապահով երկիր տեղափոխվել։ Օրենքով գողերը որոշակի գործարք են առաջարկել մեր իշխանություններին․ ապաստան ՀՀ-ում՝ օր-օրի ավելի լարվող քրեական իրավիճակը զսպելու դիմաց։ Իսկ Հայաստանում դանակահարություններն ու սպանությունները, օրը ցերեկով կրակոցներն այնքան են հաճախացել, որ մեր երկիրը մոտ է Սիցիլիա դառնալուն։
Իշխանությունը կարծում է, որ քրեական աշխարհի միջամտությունը, ինքնակառավարման լծակներ գործի դնելը կարող են իրավիճակը փոխել երկրում։ Այսինքն՝ այն, ինչ չեն կարողանում անել իրավապահները, կանեն գողերը։ Հայտնի են ժամանած օրենքով գողերի անունները՝ Նոդար եւ Դաթո։ Ասում են՝ նրանք նույնիսկ հանդիպել են վարչապետի հետ։ Ազգությամբ եզդի գողերի այցը Հայաստան արդեն խոսակցությունների թեմա է դարձել քրեական աշխարհում։ Սա ընկալվել է որպես դրսի եւ տեղի գողերի միջեւ առճակատման վտանգ, հայաստանյան գողականներին սանձելու միջոց։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: