«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր` օգոստոսի 23-ին, հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր՝ միջխորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում։ Քննարկման առանցքային թեմաներից են եղել Արցախի սոցիալ-տնտեսական, բնակչության անվտանգային խնդիրներին վերաբերող հարցեր։