Հայաստանը միշտ ակտիվ դիրք է զբաղեցրել ՀԱՊԿ-ում և «իրական շահագրգռվածություն» է ցուցաբերել կազմակերպության «ամրապնդման և զարգացման գործում»: Այս մասին այսօր տեղի ունեցած առցանց ճեպազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Ես համոզված եմ, որ գալիք տարին մեզ թույլ կտա որոշակի քայլեր ձեռնարկել արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- ասել է Զասը:
Խոսելով առաջիկա տարում կազմակերպության առաջնահերթությունների մասին՝ նա ասել է, որ դրանց ձևակերպման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Այժմ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք է տարվում իր նախագահության առաջնահերթությունները ձևակերպելու ուղղությամբ: Այդ հարցը քննարկվել է Երևան իմ վերջին այցի ընթացքում: Մենք արել ենք մեր առաջարկները: Այժմ այդ աշխատանքն ընթանում է: Առայժմ վաղ է ասել, թե որը կլինի մեր կազմակերպության առաջիկա տարվա առաջնահերթությունը»,- ասել է Զասը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ