Այսօր այցելեցի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց իրականացրեցինք։
Կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տարբեր տարիների պատերազմների մասնակիցների հիմնական ցանկությունը լիարժեք ապաքինումն էր:
Արմեն Մուրադյանը նշեց, որ կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի եւ բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն էլ՝ նորից քայլել են սովորել:
Կարդացեք նաև
Շատ կարեւոր են կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները՝ այստեղ իմաստավորվել է «վերականգնողական» բառը՝ բուժելուն զուգահեռ ցանկացողներին նոր մասնագիտություն սովորեցնելով: Հրաժեշտ տալով հայրենիքի պաշտպաններին՝ խոստացա որոշ ժամանակ անց կրկին այցելել՝ տեսնելու այդ ընթացքում գրանցած հաջողությունները:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան