ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցները շարունակում են խստացված ստուգայցերը։
Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն է իրականացվել Նոր Նորք վարչական շրջանում։
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում վաղ առավոտից ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները շարունակել են վերահսկողությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տրանպորտային անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայողները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով օգոստոսի 23-ին վաղ առավոտից շարունակել են վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ։
Մշտադիտարկվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործող մոտ 90 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում Տեսչական մարմնինների մասնագետներն արձանագրել են մի շարք խախտումներ։ Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել է 4 արձանագրություն, որոշ դեպքերում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։
Կարդացեք նաև
Վերահսկողության հետ միաժամանակ՝ Տեսչական մարմինների մասնագետները նաև բացատրական և իրազեկման աշխատանքներ են իրականացրել։
Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։