Շարունակելով ներկայացնել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, այսօր կանդրադառնանք անտառների կայուն կառավարման, անտառածածկ տարածքների ընդլայնման, անտառվերականգնման և անտառապատման, դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքներին։
Այսպիսով․
-«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021թթ-ին Հայաստանի տարածքում տնկվել է 702280 ծառ,
-պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2020թ. աշնանը Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացվել են 372 հա անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ, որից ցանք և տնկում՝ 113 հա, բնական վերաճի օժանդակում՝ 159 հա և կոճղաշիվային վերաճի օժանդակում՝ 100 հա,
Կարդացեք նաև
-հիմնադրվել է տնկարան 4.8 հա, ինչպես նաև աճեցվել է շուրջ 160000 փակ արմատային համակարգով տնկանյութ,
-2021 թվականի ընթացքում 20-70.000 դրամով բարձրացվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը,
-2020 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը անտառամերձ համայնքների բնակչությանն անվճար տրամադրվել է շուրջ 68000 պահեստային խմ թափուկ վառելափայտ,
– «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում Լիտվայի Հանրապետությունը շուրջ 10 հազար կեչու ծառ է նվիրաբերել Հայաստանին։ Լիտվական անտառը հիմնվել է Լոռու մազում՝ Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում,
-մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծերի փաթեթը, որով ներդրվել են անտառների կամ անտառային հողերի օգտագործման համար դիմող անձանց դիմումների քննարկման նոր ընթացակարգային մոտեցումներ և փոխվել է վարձավճարների սահմանման կարգը,
-պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2020-2021 թվականների ընթացքում մշակվել են Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի, Սևքարի և Ճամբարակի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառկառավարման պլանները, որոնք ներկայումս գտնվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլում,
-ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում 2020 թվականի աշնանը կատարվել են 750 հա անտառվերականգնման աշխատանքներ,
-2021 թվականին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի և Հրազդանի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի 5533 հա անտառներում վնասատուների և հիվանդությունների դեմ կատարվել են ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներ,
-ի շարունակություն 2020 թվականին իրականացված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և շրջակա միջավայրի նախարարության կողմից համատեղ իրականացվել է «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը, որի շրջանակներում 2021 թ.-ի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Արգիճի, Մասրիկ, Գավառագետ գետերի ափամերձ հատվածներում տնկվել է 520,000 ուռենու կտրոն,
-2020 թվականին ՄԱԶԾ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համար ձեռք են բերվել խոտհնձիչներ, բենզինային սղոցներ և բենզինային կուլտիվատորներ,
-«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղին տրամադրվել են խոտհնձիչ, հողաֆրեզ և գութան:
Շրջակա միջավայրի նախարարություն