Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշեց հետաձգել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը:
Միջնորդությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:
ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել նիստը հետաձգել: Հայկուհի Հարությունյանը և նրա ներկայացուցիչը նիստին ներկա չէին: Գագիկ Ջհանգիրյանը Գագիկ Խանդանյանից հետաքրքրվեց՝ կո՞ղմ է նիստի հետաձգմանը միջնորդությանը: Գագիկ Խանդանյանը նշեց՝ իրենք էլ էին ցանկանում միջնորդություն ներկայացնել նիստը հետաձգելու մասին, ոպեսզի նյութերին ծանոթանան:
Կարդացեք նաև
ԲԴԽ-ն նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպեմբերի 6-ին՝ ժամը 15.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ